Քլինթոնն աջակցել է Թրամփի հրամանագրերի դեմ բողոքի ակցիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու դեմոկրատ Հիլարի Քլինթոնն աջակցել է փախստականների մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ազգի կողքին եմ կանգնած, որը հավաքվել է այսօր ողջ երկրում ՝ պաշտխանելով մեր արժեքներն ու մեր սահմանադրությունը»,-Թվիթերի իր էջում գրել է Քլինթոնը:

Դոնալդ Թրամփի հրամանագրի համաձայն՝ ժամանակավորապես արգելվում է ներգաղթյալների մուտքը ԱՄՆ տարածք:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Նյու Յորքում Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները բղավել են «Ազատություն» և  « Արդարություն» արտահայտությունները:




Լրահոս