Պուտինը քննադատել է արևմտյան ԶԼՄ-ներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել իտալական La Stampa թերթին, որում թերթը ժուռնալիստիկայում ավանդական արժեքների պահպանման օրինակ է անվանում, փոխանցում է Կրեմլի կայքը:

«Շնորհավորում եմ ձեզ 150-ամյակի կապակցությամբ: La Stampa-ը Իտալիայում և ողջ Եվրոպայում ամենահին պարբերականներից է, որի համար միշտ ավանդական են եղել նման արժեքներ, ինչպիսիք են՝ խոսքի ազատությունը, օբյեկտիվությունը »,-ասվում է շնորհավորական տեքստում:

Ընդ որում, Պուտինը հաստատել է, որ վերջին տարիներին արևմտյան հեղինակավոր ԶԼՄ-ներ «վերածվել են մանիպուլյացիայի զենքի», որտեղ «ինֆորմացիոն արտահոսքի միջոցով առանձին անձանց ճակատագրեր են խորտակվում»:




Լրահոս