Պետծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հաստատվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 17-ը սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հրամանով դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի մարտի 17-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետն է` մարտի 24-ը:

Դիմում-հայտերի, ինչպես նաև գերատեսչական տեղեկանքի ձևերին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով:

Տեղեկացվում է, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1209-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է զանգահարել 011-621-776 կամ 011-621-711 հեռախոսահամարներով:




Լրահոս