Պատերազմի մասնակից զինվորների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թևակոխում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը նոր փուլ է թեւակոխում: Ինչպես հայտնի է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու մասին համապատասխան գրառումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ նշումից հետո ջնջված էին  «անվավեր» նշումով: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք` երբ խնդիրը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով: Արդյունքում, ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասերի հրամանատարներ նկատողություն ստացան, սակայն զինվորների հարցն այդպես էլ մնում է չլուծված, եւ նրանք չեն կարող օգտվել որոշակի արտոնություններից:




Լրահոս