Որ իրադարձություններն ու դեպքերն են ներառվելու Արման Թաթոյանի տարեկան զեկույցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, թե իր տարեկան զեկույցը կգրի մինչեւ մարտի 31-ը` օրենքով նախատեսված վերջնաժամկետը: Ի դեպ, նա իր զեկույցում պատրաստվում է անդրադառնալ նաեւ Սասնա ծռեր խմբավորման կողմից ՊՊԾ գունդը գրավելու եւ դրան հաջորդած իրադարձություններին եւս: Միաժամանակ, ՄԻՊ-ն անդրադառնալու է նաեւ փախստականների իրավունքներին, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Հիշեցնենք՝ երեք օրից լրանում է Արման Թաթոյանի՝ ՄԻ պաշտպան ընտրվելու մեկ տարին:

Կպարունակի արդյոք զեկույցն իր մեջ սուր գնահատականներ, քննադատություններ, բացահայտումներ, վաղ է կանխատեսել, սակայն հանուն արդարության պետք է հիշել, որ նախորդ տարվա ընթացքում մարդու իրավունքների խախտման դեպքերը հատել են «սովորականի» սահմանը: Իսկ դրան, հիշենք, բախվել նաև ԶԼՄ ներկայացուցիչներ:

Այստեղ հարկ ենք համարում վերհիշել նախորդ օմբուդսմենի՝ Կարեն Անդրեասյանի վերջին զեկույցը, որն իր ծավալներով աննախադեպ մեծ էր: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ զեկույցի ներկայացնելուց հետո նա լքեց պաշտոնը:




Լրահոս