ՖՈՏՈ. Հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր երազած ապագան. Բակո Սահակյանը կատարեց իր ընտրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ 3/3 ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Քվեարկությունից հետո Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հանրաքվեով մեկ անգամ եւս հավատարիմ ենք մնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք:

«Այս տարիները լավագույն ապացույցն են մեր անշեղ ճանապարհի և այս հանրաքվեով մենք մեկ անգամ եւս հավատարիմ ենք մնում այն արժեքներին, որոնցով առաջնորդվել ենք»,-նշեց նա:

Նախագահը նաև ասաց, որ ոչ միայն հույս ունի, այլև համոզված է, որ  հաստատուն քայլերով ընթանում ենք դեպի մեր երազած ապագան:

Մանրամասները` տեսանյութում` քիչ ուշ:

 




Լրահոս