ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հավանաբար այս տարածքը մաքուր պահելու հարցն այնքան է բարդացել, որ այս գրության հեղինակը որոշել է դիմել այսպիսի քայլի. նա տարածքը մաքուր պահելու անվճար դասընթացներ է իրականացնում թե՛ մեծերի եւ թե՛ փոքրերի հետ:

 

 
ՀԱՐՑ. Եթե ապոստիլ դնելու անհրաժեշտություն է առաջանում, ապա քաղաքացին ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնի:

Սիրանույշ Մարգարյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը նախարարություն է ներկայացնում՝
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոuահամարը (դրա առկայության դեպքում), ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները.
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը.
3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը.
4. պետական տուրքի վճարման անդորրագիր՝ ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ երկու աշխատանքային oրվա ընթացքում:

 

 

 
ՀԱՐՑ. Հայտնի է, որ դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցելու համար նախկինում հավաստագիր էր անհրաժեշտ: Վերջերս լսեցի, որ այժմ հավաստագրի առկայությունը պարտադիր չէ: Խնդրում եմ ասեք՝ հիմա հավաստագիր չունենալու դեպքում անձը կարո՞ղ է մասնակցել մրցույթին եւ դառնալ դպրոցի տնօրեն:

Ալլա Մանուկյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական հանրակրթակական ուսումնական հաստատության տնօրեն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով եւ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության եւ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրա Հարությունյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝ 1) ՀՀ քաղաքացիությունը. 2) բարձրագույն կրթությունը. 3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն՝ 1) դիմում՝ հաստատության խորհրդի նախագահի անունով, 2) ՀՀ քաղաքացու անձնագրի պատճենը, 3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը, 4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), 5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում), 6) աշխատանքային գրքույկի պատճենը:
Այնպես որ, հավաստագիրն անհրաժեշտ է:




Լրահոս