
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր քննարկեց «Ժառանգություն» կուսակցության ցուցակն անվավեր ճանաչելու մասին հարցը և մերժեց այն: Նիստից հետո ArmLur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
«Իրավական գործընթաց տեղի ունեցավ: Ակնհայտ է, եթե դաշինքին զրկեին մասնակցությունից, դա բոլորովին այլ հարթություն կլիներ», – նշեց նա:
Մարտիրոսյանը ընդգծեց, որ չեղյալ հայտարարելու մասին այդպիսի դիմումն իր համար ամենևին էլ անակնկալ չէր: «Ժառանգությունը երևի չափից ավելի ժողովրդավարական կուսակցություն է, այդպիսի մի փոքր հրապարակային տարակարծություն եղավ և հիմա էլ այսպիսի զարգացում ունեցավ մեր կառույցներից: Ընդհանրապես այս գործընթացի մասին ես տեղյակ էի նախորոք: Հայաստանն է, կյանք է, ինչ ասեմ: Ես հստակ գիտեմ, ամեն ինչի մասին նախօրոք տեղեկացված եմ եղել», – հավելեց նա:
Նշենք, որ ԿԸՀ այս մասին դիմում են ներկայացրել «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչները եւ համակիրները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան