Հրազդանի քաղաքապետն աջակցելու է ընտրակեղծարար Սամվել Սանամյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը պատրաստվում է ԱԺ առաջիկա ընտրություններում Կոտայքի մարզում առաջադրված ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից սատարել հայտնի ընտրակեղծարար Սամվել Սանամյանին: Հիշեցնենք` Սանամյանը մինչեւ վերջերս աշխատում էր ՊԵԿ-ում` որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, եւ համակարգից դուրս գալու նախօրեին Սերժ Սարգսյանը նրան շնորհեց մաքսային ծառայության գեներալի կոչում: Իսկ Արամ Դանիելյանը Սանամյանին է սատարում, քանի որ նա «անուրանալի ներդրում» ունի իր՝ Հրազդանի քաղաքապետ դառնալու հարցում. հենց Սանամյանին էր վերապահված Դանիելյանի օգտին ընտրակեղծիքներ կազմակերպելու եւ ընտրակաշառք բաժանելու գործը:

«Ժողովուրդ»-ի հարցին` Սամվել Սանամյանի՞ համար եք աշխատելու, թե՞ նախկին մարզպետ Արամ Հարությունյանի, Արամ Դանիելյանն ասել է. «Սամվել Սանամյանին եմ ես աջակցելու: Արամ Հարությունյանին էլ ես շատ հարգում եմ, բայց ես էս տարածքի շտաբի պետն եմ: Ինքը ինձ աջակցել է… իրենք երկուսն էլ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում կան… մենք աշխատելու ենք ՀՀԿ-ի համար»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս