ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության նիստերի դահլիճում

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը փորձում են ձեռքով ողջունել միմյանց:

 

 
ՀԱՐՑ. Ես 1-ին կարգի հաշմանդամ եմ: Եղբայրս ՌԴ-ից ինձ մեքենա է նվեր ուղարկել: Մաքսազերծման համար ես գումար վճարելո՞ւ եմ: Եթե այո, ապա որեւէ արտոնություն կամ զեղչ հասնո՞ւմ է ինձ:

Վլադիմիր Առաքելյան (54 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկզիբը՝ նախորդ համարում) «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների դիմաց առաջանում է բնապահպանական վճարի վճարման պարտավորություն՝ հետեւյալ դրույքաչափերով.
1) 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար՝ 2 %,
2) 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար՝ 10 %,
3) 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների (բացառությամբ 8702 90 90 ծածկագրով դասակարգվող տրանսպորտային միջոցների) համար` 20 %:
ՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հարկման բազան որոշվում է «ՀՀ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, համաձայն որի՝ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի բազայում ներառվում են՝
1) ներմուծվող ապրանքների ձեռքբերման արժեքը,
2) մինչեւ ՀՀ պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման եւ համանման այլ ծախսերը.
3) մինչեւ ՀՀ պետական սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ ապրանքներ ձեռք բերելու համար կատարված կոմիսիոն եւ միջնորդային ծախսերի:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ հայտնում ենք, որ եթե գրությունում նշված մեքենան դասվում է ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային խմբին, ապա այդ դեպքում ԱԱՀ-ի պարտավորություն չի առաջանա, իսկ բնապահպանական վճարը կհաշվարկվի ԱԱՀ-ի հարկման բազայի նկատմամբ՝ վերը նշված դրույքաչափերից ելնելով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հաշմանդամության կարգի համար օրենքով արտոնություն կամ զեղչ սահմանված չէ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տարօրինակ է, բայց փաստ է, որ հաշմանդամություն ունեցող որեւէ քաղաքացի չունի բնապահպանական վճարի զեղչ կամ արտոնություն:

 

 
ՀԱՐՑ. Կորցրել եմ բանկային իմ քարտը, որի վրա կար գումար: Դիմեցի բանկ, որպեսզի կասեցնեն այն: Բանկից ասացին, որ իմ քարտի հաշվից գումար է պակասել՝ տեղեկացնելով նաեւ, թե երբ եւ որ բանկոմատից են հանել իմ գումարը: Խնդրում եմ ասեք՝ որեւէ կերպ հնարավոր չէ՞ վերադարձնել պակասած գումարը:

Նարինե Ասլանյան (30 տարեկան, նկարչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քարտի կորստի կամ գողության դեպքում պետք է անմիջապես տեղեկացնել քարտը թողարկող բանկին եւ դադարեցնել քարտի գործունեությունը: Յուրաքանչյուր բանկ եւ վճարահաշվարկային համակարգ (Arca, Visa, Master, American Expres եւ այլն) իրենք են սահմանում քարտերի օգտագործման կանոնները, ուստի անհրաժեշտ է տեղեկանալ Ձեր բանկի եւ Ձեր քարտի հետ կապված առանձնահատկություններին: Սակայն շուկայական ընդունված վարվելակերպի համաձայն՝ հաճախորդը պարտավորվում է միջոցներ ձեռնարկել՝ քարտի անվտանգությունն ապահովելու եւ դրա անթույլատրելի օգտագործումը բացառելու համար: Մինչեւ բանկին կորստի կամ գողության մասին տեղեկացնելը, քարտապանն ինքն է կրում քարտի հետ կատարված գործարքների հետ կապված պատասխանատվությունը:
Եթե չեք դիմել բանկին, եւ Ձեր քարտով արդեն իսկ կատարվել են գործարքներ այլ անձանց կողմից, պետք է գործարքների բողոքարկման դիմում գրել Ձեր բանկին, որից հետո վերջինս քայլեր կձեռնարկի պարզելու խնդիրը եւ լուծելու: Արդյունքներից գոհ չլինելու դեպքում կարող եք դիմել ֆինանսական համակարգի հաշտարարին:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեկ բանկային օրվա ընթացքում բանավոր տեղեկացումից հետո անհրաժեշտ է գրավոր հավաստագրում: Նշենք, որ քարտը արգելափակելիս գանձվում է վճար` համաձայն բանկում գործող սակագների:




Լրահոս