Արթուր ջան՛, ավարտին հասցնելու գործ ունենք. Արայիկ Խանդոյանը կոչով դիմել է «Հաց բերող»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հրապարակել է իր պաշտպանյալի կոչը` ուղղված «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:

Փաստաբանի փոխանցմամբ` Խանդոյանը, մասնավորապես, նշել է.

«Արթուր ջան՛, ես դադարեցնում եմ հացադուլը և նույնը խնդրում եմ նաև քեզ: Մենք պարտավոր ենք ուժեղ լինել մտքով ու ոգով, առողջ՝ մարմնով: Ավարտին հասցնելու գործ ունենք:

Մեր Ծուռ պատվելի եղբայր ջան՛ մենք գործն ավարտին կարող ենք հասցնել մեր լինելով, այլապես չցանկանալով թև կտանք ազգադավ ռեժիմին:
Ուստի խնդրում եմ դադարեցնել հացադուլը և բոլոր ուժերն ուղղել մեր Հայրենիքի փրկության սրբազան գործին:

Հարգանքներով քո եղբայր Արայիկ Խանդոյան»:




Լրահոս