«Լեգանեսը» վաստակել է 21 միավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Լեգանեսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Գրանադային:

Հանդիպումը տեղի է ունեցել «Մունիսիպալ դե Բուտարկե» մարզադաշտում և ավարտվել տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով:

Խաղի միակ գնդակը 83-րդ րոպեին իր ակտիվում է գրանցել վենեսուելացի հարձակվող Դարվին Մաչիսը, որը երկրորդ խաղակեսում էր դուրս եկել փոխարինման:

Այս հաղթանակի շնորհիվ «Լեգանեսը» վաստակել է 21 միավոր և զբաղեցրել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը: «Գրանադան» (19) 18-րդ տեղում է:




Լրահոս