Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Հոգեշնորհ Տ. Նշան վարդապետ Հմայակյանը, ազատվելով Հառիճի Թրբանճյան հոգեւոր ընծայարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ:

Հոգեշնորհ Տ. Ղեւոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Գեւորգյան հոգեւոր ճեմարանում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Հառիճի Թրբանճյան հոգեւոր ընծայարանի տեսուչ:




Լրահոս