Վարդան Արամյանն ամբիցիաներ չունի՞. ինչու նա չկա ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում տեղ չեն գտել հանրապետական որոշ նախարարներ, ոչ միայն նրանք, ովքեր վերջերս են անդամակցել կուսակցությանը եւ դեռ չեն հասցրել իրենց հավատարմությունը ապացուցել ղեկավարությանը, այլեւ նորանշանակ նախարարներից համեմատած ամենահնաբնակ նախարարը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նկատենք, որ վերջինս, մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը, աշխատել է նախագահականում որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: «Ինձ տրվել է այլ դերակատարություն, այսօրվա դրությամբ ես պետք է աշխատեմ իմ աշխատավայրում, կատարեմ գործադիրի ֆունկցիաները, այդքան բան,- նշեց Արամյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, այնուհետեւ հավելեց,- իմ ամբիցիան մեկն է՝ ես երբեւիցե որեւէ ցուցակի ամբիցիա չունեմ, իսկ այդ ամբիցիան այն է, թե որտեղ որ ես կգտնվեմ, իմ աշխատանքը կատարեմ պատշաճ եւ բարձր որակով: Դա է իմ միակ ամբիցիան»:




Լրահոս