ՖՈՏՈ. Ինչ տեսք են ունեցել հայտնի սերիական մարդասպանների բնակարանները, որտեղ նրանք մասնատում էին զոհերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ասում են՝ մարդու տունն իր անձի արտացոլումն է: Այս բնակարաններին նայելիս ցանկացածի մոտ սառը քրտինք կառաջանա. հենց այդ բնակարաններում են ապրել ամենահայտնի մանյակ-մարդասպանները:

Այստեղ Դենիս Նիլսենը մասնատում էր իր զոհերի մարմինները

Բրիտանացի մանյակ Դենիս Նիլսենը 1978-1983թթ. սպանել է 12 տղամարդու: Նա նրանց հյուրընկալում էր և խեղդում, իսկ եթե զոհը կյանքի նշաններ էր արձակում, ապա խեղդում էր լոգարանում:

Սալվատորե Պերրոնեի տունը 

Այս տան սեփականատերը նյույորքցի Սալվատորե Պերրոնեն է, ով 3 մարդու է սպանել: Հարևանների խոսքով՝ նա մշտապես տարօրինակ մարդու տպավորություն էր թողնում:

Անդրեյ Չիկատիլոյի գաղտնի ապաստանը 

Այս տունը մարդասպանը գնել էր 1978թ.-ին կնոջից գաղտնի: Հենց այստեղ էր բերել իր առաջին զոհին՝ 9-ամյա Լենա Զակոտնովային: Նա աղջնակին մաստակ էր խոստացել, բերել տուն և մահացու ծեծել, իսկ մարմինը գցել գետը:

Կառլ Դենկեի «սարսափների տունը»

Գերմանացի սերիական մարդասպան Կառլ Դենկեն 1914-1918թթ. առնվազն 42 մարդ է սպանել: Նա իր զոհերի միսը վաճառում էր տեղի շուկայում:

Արյունոտ Բենդերների հետին մուտքը

Ջոն Բերնդերը, նրա կինը՝ Էլվիրան և երկու երեխաները՝ Քեյթն ու Ջոնը, ամերիկյան հանցավոր աշխարհի լեգենդներն էին: Նրանց գլխավոր եկամուտը հիմնված էր արյան վրա. նրանք սպանում էին իրենց հյուրանոցի հաճախորդներին, թալանում, իսկ մարմինները թաղում այգում:

Յուտայում Տեդ Բանդիի տունը 

Իրավաբան ուսանող Տեդ Բանդին ապրում էր այգու փոքրիկ տնակում: Հենց այնտեղ նա բռնաբարեց և սպանեց 7 կանանց:

Դենիս Ռեյդերի փայտե տունը

Դաժան մանյակ Դենիս Ռեյդերը կուրացնում և խոշտանգում էր իր զոհերին: Սակայն սպանություններից ազատ ժամանակ նա սիրալիր ամուսին և հայր էր: Այն բանից հետո, երբ աղջիկ ունեցավ, նա մի քանի տարի դադարեցրեց սպանությունները, սակայն դա երկար չտևեց:

Դարեն Դեոն Վաննի ապաստանը 

Ինդիանայից Դարեն Դեոն Վաննը ձերբակալվել է 2017թ. սկզբին մեկ տղամարդու սպանության մեղադրանքով, սակայն քննության ընթացքում խոստովանեց, որ սպանել է ևս 6 կանանց:

Տունը, որտեղի իր մանկությունն անցկացրել է Ջեֆրի Դամերը

Ամերիկայի ամենահայտնի սերիական մարդասպաններից մեկը, ով կյանքից զրկել է 17 երիտասարդի:

Ջեյմս Հոլմսի տունը՝ պայթուցիկների իսկական պահուստ

2012թ. Ջեյմս Հոլմսը կրակ բացեց Կոլորադոյում «Սև արքայազն» ֆիլմի հանդիսատեսի ուղղությամբ՝ սպանելով 12 մարդու և վիրավորելով ավելի քան 70-ին:

Էնթոնի Սաուելի «խոշտանգումների տունը»

Կլիվլենդի այս տանը սերիական մարդասպան Էնթոնի Սաուելը բռնաբարել և սպանել է 11 կանանց:

Ուեսթների ընտանիքի նկուղը

Նա բռնաբարել և սպանել է 6 տղամարդու:

Դորոտեի Պուենտեի հանգստյան տունը

Պուենտե տատիկի տունը տարբերվում էր ճոխությամբ: Սակայն նա սպանում և թալանում էր իր հաճախորդներին: Առնվազն 15 մարդու է սպանել մի քանի տարվա ընթացքում:

Ջոն Հեյգի վարպետանոցը

Բրիտանացի մարդասպանը սպանել է առնվազն 6 մարդու, որոնց դիերը «լուծում» էր աղաթթվով լոգարանի մեջ:




Լրահոս