ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Սամվել Ալեքսանյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող այս ձեռնարկությունը գործում է 2015 թվականից՝ արտադրելով գուլպաներ և հագուստ: Այն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջադեմ ընկերություններից մեկն է, որը սրընթաց զարգանում է:

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ներկայումս ունի 500 աշխատակից: Սակայն գործարանի սեփականատեր, Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը այսօր հրապարակավ խոստացավ, որ արտադրամասի գործունեության ծավալների ընդլայնման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասցվի 2000-ի:
Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկ Ալեքսանյանը Հանրապետության նախագահին տեղեկացրեց, որ 2017 թվականին ընկերության կողմից արդեն իսկ բացված նոր կարի արտադրամասում ներգրավված է շուրջ 300 աշխատատեղ: Ընթացիկ տարում ընկերությունը նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` ստեղծելով ևս շուրջ 600 նոր աշխատատեղ:

Այսպիսով, Սամվել Ալեքսանյանը, որ մինչ օրս հայտնի էր որպես ներկրումներով զբաղվող գործարար, այժմ արդեն զարկ է տալիս արտադրությանը: Նա թեթեւ արդյունաբերության ոլորտում եւս հավակնում է առաջտարը դառնալ, որի արտադրանքը իրացվում է նաեւ արտերկրում: Սամվել Ալեքսանյանի կողմից հիմնադրված «Ալեքս տեքստիլ» բրենդն իր որակով ու հարմարավետությամբ արդեն հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ մեր երկրի սահմաններից դուրս՝ հատկապես Ռուսաստանի դաշնությունում:
Այսպիսով, հայկական տեքստիլ արտադրության պահանջարկը ԱԺ պատգամավոր, թիվ 3 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանի շնորհիվ արդեն մեծ պահանջարկ է վայելում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս