ՖՈՏՈ. Ինչո՞ւ է բնությունը կնոջը մեծ կուրծք տվել. հարցեր, որոնց պատասխանները գիտնականները դեռևս չեն գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որքան էլ որ տարօրինակ է, գիտնականները դեռևս չեն կարողանում որոշ հարցերի պատասխաններ գտնել:

Միգուցե մի օր մարդկությանը հաջողվի լուծել այդ հանելուկները:

Ինչո՞ւ է բնությունը կնոջը մեծ կուրծք տվել

Կնոջ կուրծքը, ինչպես և կենդանիներինը, կաթով է լցվում միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է կերակրել նորածին երեխաներին: Սակայն կնոջ կուրծքը, ի տարբերություն կենդանիների կրծքի, բավականին մեծ չափսեր ունի: Գիտնականները մշտապես վիճում են, թե ինչի համար է դա անհրաժեշտ:

Մի շարք կենսաբաններ ենթադրում են, որ այն անհրաժեշտ է հակառակ սեռին գրավելու համար: Այն կարծես ազդանշում է, որ կինը կարող է լավ սերունդ ունենալ:

Միևնույն ժամանակ, մարդաբանները կասկածի տակ են դնում այդ ենթադրությունը, քանի որ որոշ մշակույթներում տղամարդիկ գրավիչ չեն համարում կնոջ կուրծքը:

Ինչո՞ւ են կետերը ափ նետվում

Դեռևս Արիստոտելն էր հարց ուղղում, թե ինչու են կետերն ու դելֆինները ափ նետվում:

Այդ հարցով տասնյակ հիպոթեզներ գոյություն ունեն (քամին, արևային փոթորիկները, օվկիանոսի աղտոտումը):

Ինչպե՞ս է Սատուրնի վրա 6 անկյուն ձևավորվում

6 անկյունը բավականին անսովոր մրրիկ է: Չնայած այն բանին, որ գիտնականներին հաջողվել է նման մրրիկ ձևավորել լաբորատորիայում, մինչ այժմ անհասկանալի է, թե ինչու է այդ համակարգն այդքան գեղեցիկ և ամենակարևորը՝ երկար ապրում:

Կարո՞ղ ենք արդյոք երբևէ զրուցել ռոբոտների հետ

Արհեստական ինտելեկտը մշտապես զարգանում է, սակայն կարո՞ղ է այն երբևէ ինքնուրույն և ինքնաբավ դառնալ:

Որտեղի՞ց է առաջացել կյանքը

Կա տեսություն, որի համաձայն՝ կյանքը ծնվել է քիմիական և ֆիզիկական գործընթացների արդյունքում:Դեռևս անհայտ է, թե ինչն է առանձնացնում կենդանին անկենդանից:

Ճի՞շտ է, որ կենդանիները զգում են երկրաշարժը 

Նման դեպքեր հայտնի են դեռևս Հին Հունաստանից: Այդ փաստը դեռևս բացատրել չի հաջողվել այն պատճառով, որ այդ փորձարկումն անելը չափազանց բարդ է, չէ որ դրա համար անհրաժեշտ է բնական աղետ ստեղծել:

Մուգ գծեր Մարսի վրա

Մարսն ուսումնասիրող գիտնականները հայտարարում են, որ մուգ գծերը կարող են ձևավորվել ջրի հոսքերի վայրում:

Հաստատվել է, որ մուգ գծերն առաջանում են գարնանը և անհետանում ձմռանը, ապա պատկերը կրկնվում է հաջորդ տարի, ընդ որում, միևնույն վայրում:

Որտեղի՞ց են առաջացել շումերները

Հենց այդ ազգից են իրենց մշակույթը ժառանգել Բաբելոնն ու Ասորեստանը: Այժմ շումերների ծագումն ամենաբարդ գիտական խնդիրներից է:




Լրահոս