Երբ ապրիլմեկյան անմեղ կատակը դարձավ իրականություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2015 թվականի ապրիլի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթի կողմից արված ապրիլմեկյան կատակը երկու տարի անց վերածվել է իրականության : Իսկ խոսքը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի՝  քաղաքականություն վերադառնալու մասին լուրերին, որն այն ժամանակ՝  փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո անիրական էր թվում:

Դեռևս երկու տարի առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով՝ երեկ Սերժ Սարգսյանի մոտ կայացել է փակ խորհրդակցություն՝ յուրայինների մասնակցությամբ: Սարգսյանը տեղեկացրել է մի քանի ՀՀԿ-ականների, որ Մոսկվայից եկած վերջին բանագնացներն իրենից պահանջել են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնին վերադարձնի քաղաքականությունից հեռացված Գագիկ Ծառուկյանին եւ ամեն ինչ բերի մինչ փետրվարի 12-ը եղած իրավիճակին:

Մարտի 30-ին Մոսկվայից Երեւան ժամանած ՌԴ պետդումայի խոսնակ եւ Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը նույնպես այդ պահանջով դիմել է Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը դեռ չի տվել իր համաձայնությունը, քանի դեռ ՀՀԿ ԳՄ նիստ չի հրավիրել: Նախատեսվում է, որ այսօր՝ երեկոյան ժամը 20:00-ին, կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ կքննարկվի այդ հարցը եւ կհստակեցվի ՀՀԿ դիրքորոշումը: Մեր ունեցած տեղեկություններով՝ լուրը խուճապի մեջ է գցել հատկապես ՀՀԿ երիտթեւի 40-ամյա ներկայացուցիչներին»:

Հավելենք, որ այս լուրը ժամեր շարունակ ամենաքննարկվողն ու ամենամեկնաբանվողն էր: Այստեղ տեղին է մեջբերել հետևյալ արտահայտությունը. «Կատակի 50 տոկոսը ճիշտ է»:

Գագիկ Ծառուկյանը ոչ միայն վերադարձավ , այլև հանդիսանում է համանուն դաշինքի առաջնորդը:




Լրահոս