ՖՈՏՈ. Սրտի կաթվածի նախանշաններ, որոնք հայտնվում են միայն կանանց մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սրտի կաթվածը վաղ մահացության հիմնական պատճառներից է: Սակայն դրանից առաջ մեր օրգանիզմը նախանշաններ է ուղարկում, որոնք չի կարելի անտեսել:

Մատալուտ սրտի կաթվածի հիմնական նախանշանները, որոնք հայտնվում են միայն կանանց մոտ.

Ցավ մեջքի, պարանոցի և ձեռքերի հատվածում

Այս նախանշանները լայն տարածում ունեն հենց կանանց շրջանում: Ցավը կարող է զարգացող կամ սուր լինել, կարող է արթնացնել գիշերվա կեսին: Դրա համար անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել բժիշկի հետ:

Ցավ ստամոքսում, սրտխառնոց

Սրտի կաթվածը կարելի է շփոթել սովորական թունավորման, գրիպի կամ այրոցի հետ: Երբեմն կանայք ճնշում են զգում որովայնի հատվածում:

Սառը քրտինք

Հիվանդներին թվում է, թե դա ինչ-որ կապ ունի սթրեսի կամ հոգնածության հետ: Սակայն եթե վաղ եք նկատել այդ ախտանշանները, ապա անհապաղ դիմեք մասնագետի օգնությանը:

Շնչառական խնդիրներ, գլխապտույտ

Առանց ակնհայտ պատճառի շնչառական խնդիրները սրտի կաթվածի ուղեկցին են, հատկապես, եթե այն ուղեկցվում է այլ նախանշաններով:

Ցավ կրծքավանդակի հատվածում

Ցավ կրծքավանդակի շրջանում, դիսկոմֆորտ, այրոց. այս ախտանշանները հայտնվում են անկախ սեռից: Սակայն որոշ կանայք ցավային զգացումներ են ունենում ոչ թե կրծքի ձախ կողմից, այլ ողջ շրջանում: Եթե ցավը կամ ճնշումը չի անցնում մի քանի րոպեի ընթացքում, ապա անմիջապես դիմեք բժիշկի օգնությանը:

Կարևոր է. այդ նշանները մոտալուտ սրտի կաթվածի երաշխիք չեն: Սակայն դրանց միավորումը, ինչպես նաև առանձին նախանշաններ պատճառ են մասնագետի դիմելու համար:




Լրահոս