Ինչու են մասոնները հետաքրքրված Հայաստանով, և ինչ կապ ունի նրանց գալու հետ Սերժ Սարգսյանը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն եղավ: Ու քանի որ մասոնների հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունք կա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Վազգեն Մանուկյանին.

«Ես կարծում եմ, որ բոլոր ուժերի հետ, որոնք քիչ թե շատ դերակատարություն ունեն աշխարհում, պետք է հանդիպել, խոսել, ես այդտեղ ոչ մի պրոբլեմ չեմ տեսնում»: Իսկ թե ինչո՞ւ մասոնները հենց իր հետ են ցանկացել հանդիպել, Մանուկյանն ասել է. «Դա արդեն իրենց հարցրեք, ինձ մի հարցրեք»:

Միաժամանակ նա նորմալ է համարել Հայաստանում մասոնական մասնաճյուղ բացելը. «Եթե պետական օրենքների խախտում չկա, թող բացեն»:

Իսկ ահա ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասել է, թե մասոնները Հայաստանում գործում են Սերժ Սարգսյանի թույլատրությամբ եւ գիտությամբ միայն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս