Հայաստանում շարունակում են նվազել շինարարության ծավալները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շարունակում են նվազել շինարարության ծավալները: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում դրանք նվազել են շատ կտրուկ: ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացվել է 35 մլրդ 772 մլն 600 հազար դրամի շինարարություն, ինչը 13.6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այս՝ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ պակասել է այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ շինանյութերի արտադրությունը. ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 40.2 տոկոսով, իսկ տուֆի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում 19.3 տոկոսով է նվազել: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ոլորտում ստեղծված իրավիճակը. «Շինարարությունը պետք է ունենա պատվեր: Կա պատվեր, կաճի շինարարության ծավալները, չկա, չի աճի: Ներդրումներ է պետք ներգրավել, անհրաժեշտություն կա արդյո՞ք կառուցելու, թե՞ ոչ, իսկ շինարարության պատվերները դրանից է առաջանում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս