Ես Կարեն Կարապետյանին գնահատում եմ որպես ժիլետով մարդ, ուրիշ որևէ կերպ չեմ գնահատում. Արամ Սարգսյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ելք» դաշինքի անդամներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կարծում է, որ նոր խորհրդարանը նախորդներից ավելի քիչ քաղաքական է եւ իշխանության կողմից ավելի հեշտ կառավարվող: «Դրա հիմնական մեղավորները իշխանություններն են, որոնք այդպես էլ չհասկացան, որ թե՛ Հայաստանում առաջացած խնդիրները եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրները լուծել հնարավոր է միայն ժողովրդի հետ համագործակցելով, ժողովրդի մասնակցությամբ, արդար ընտրություններով իշխանություն ձեւավորելով»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է նա:

Միաժամանակ պարոն Սարգսյանն ուշագրավ գնահատական է հնչեցրել վարչապետ Կարեն Կարապետյանի կես տարվա գործունեությանը. «Ես Կարեն Կարապետյանին գնահատում եմ որպես ժիլետով մարդ, ուրիշ որեւէ կերպ չեմ գնահատում: Ինչքան ուզում եմ իրենից ինչ-որ բան հիշել, հիշում եմ հարվածային գործիքները եւ ժիլետը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս