«Հենա թող երկուսը գնան Ազգային ժողով». 260 միլիոն դրամ ծախսելուց հետո ինչո՞ւ Սամվել Սանամյանը ինքնաբացարկ ներկայացրեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատգամավորական մանդատից հրաժարվողների թվում է եղել ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով Կոտայքի մարզում պատգամավորության թեկնածուներից ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախկին պետ Սամվել Սանամյանը: Հետաքրքիրն այն է, որ ընտրություններում Սանամյանը հսկայական գումարներ ծախսեց՝ պատգամավոր դառնալու, այդպես նաեւ ՀՀԿ-ին ձայներ բերելու համար: Մոտավոր հաշվարկներով միայն ընտրակաշառքի համար բաժանվել է մոտ 260 մլն դրամ:

Երեկ  «Ժողովուրդ» օրաթերթը Սանամյանից հետաքրքվեց, թե ինչու «ծախսատար» աշխատանքից հետո  հրաժարվեց իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից: «Ես չեմ ուզում ինտերվյու տամ, ես իմ ընտրողների կողքին եմ, իմ ընտրողների կողքին էլ մնալու եմ»,- հայտարարեց նա: Երբ հիշեցրինք մոտ 260 մլն դրամ ծախսելու մասին, նա ասաց. «Ես ոչ մի գումար չեմ ծախսել, ես իմ ընտրողների կողքին եմ, երեք հատ պատգամավոր մի քաղաքից շատ չի, հենա թող երկուսը գնան Ազգային ժողով, ես էլ իրենց կողքից կաշխատեմ, հաջողություն, բան չունեմ խոսելու»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս