ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շատ կոշտ ենք լինելու. վարչապետը` կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին:
Նա նշեց, թե կառավարությունը տրամադրված է անհրաժեշտ մակարդակի բերելու աղբահանության և սանիտարարական մաքրման աշխատանքների կատարումը:

Վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել անհրաժեշտ առաջարկություններ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում պետական լիազար մարմին ստեղծելու մասին։

Նա ընդգծեց, թե պետք է կոշտ լինել և գործընթացի նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնել:

Մանրամասները՝  տեսանյութում




Լրահոս