Տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում. Արամ Կարապետյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կուսակցական կառավարում գոյություն չունի: «Ինչքան էլ Սերժ Սարգսյանը փորձի ցույց տալ, թե՝ տեսեք, գործադիր մարմին է հավաքվում, ինչ-որ որոշումներ են կայացվում, խորհրդին են ներկայացնում, այդպիսի դեպք չեք հիշի, որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի կարծիքին դեմ է եղել, կամ ինչ-որ դեպք չեք հիշի, որ որոշումները նախօրոք հայտարարվեն,- ասել է նա՝ հավելելով,- տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, Կարապետյանի կարծիքով՝ ավելի շատ արվել է քարոզչական նպատակներով, քան կառավարման համակարգի մեջ ինչ-որ բան փոխելու համար: «Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր հասկանում են այս իշխանության, այսպես կոչված, հոգին եւ թալանի մոլուցքը, չեն գնում համագործակցության»,- ասել է նա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս