ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ Armlur.am-ի

Հայաստանում կեղծ փողերի շրջանառության մասին ահազանգերը շարունակվում են: Դեռեւս մայիսի 16-ին ՀՀ ոստիկանությունն ահազանգերի հիման վրա տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով քաղաքացիներին հնարավոր վտանգի մասին: Սակայն կեղծ թղթադրամների մասին ահազանգերը դեռ չեն դադարում: Այս անգամ ահազանգը տաքսու վարորդներից է, ովքեր նշում են, թե ուղեւորներն ասում են, որ մանր չկա, ռուբլի են տալիս, որն էլ, հետո պարզվում է, կեղծ է:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ կարգով է ձեւավորվում կուտակային հատկացումը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն:

Գոհար Կիրակոսյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կուտակային հատկացումը օրենքով սահմանված կանոնների համաձայն` պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով սոցիալական վճար կատարող անձի համար (օգտին) կատարվող դրամական հատկացում է:
Մինչեւ 1974 թվականի հունվարի 1-ը ծնված անձի համար (օգտին) եւ մինչեւ 2017 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտավորություն ստանձնած, 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումը ձեւավորվում է սոցիալական վճարներից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցներից: Այս դեպքերում կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 10 %-ը (5 տոկոսը՝ անձի կատարած սոցիալական վճարի դիմաց, իսկ մնացածը (5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25.000 դրամ) որպես ՀՀ պետական բյուջեից հատկացված լրացուցիչ միջոցներ):
Մնացած դեպքերում (եթե անձը ծնվել է 1974 թվականի հունվարի 1-ից հետո) կուտակային հատկացման չափը (դրույքաչափը) կազմում է աշխատավարձի 5 %-ը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ նվազագույն աշխատավարձ ստացող մասնակիցների համար նպատակային սոցիալական վճար կատարում է գործատուն: Ի դեպ, եկամտային հարկը եւ նպատակային սոցիալական վճարը կատարելուց հետո անձի տնօրինվող եկամուտը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի չափից:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ Հայ ավետարանական եկեղեցին, Հոգեգալստական եկեղեցին աղանդնե՞ր են համարվում: Մի՞թե սխալ չէ նրանց աղանդավոր անվանելը, չէ՞ որ նրանք էլ են հավատում Քրիստոսին:

Հերմինե Հարությունյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին սխալն արդեն այն է, որ ոմանք Ավետարանական կազմակերպությունը եւ հոգեգալստականների աղանդը եկեղեցի են անվանում: Ո՛չ, դրանք եկեղեցի չեն եւ չեն էլ կարող այդպես կոչվել: Հայ Առաքելական Եկեղեցու տեսանկյունից աղանդավորական է համարվում այն կառույցը, որը շեղված է պաշտոնապես ընդունված դավանությունից: Դավանաբանության մեջ մտնում է ոչ միայն Հավատո հանգանակը եւ Ս. Երրորդությունը: Եկեղեցու դավանաբանությունն իր մեջ ներառում է նաեւ սրբերի բարեխոսությունը, բարեպաշտական սովորույթները, արարողակարգերի, խորհուրդների հստակ եւ վարդապետորեն ապացուցված կատարումը եւ, ամենակարեւորը, առաքելահիմն լինելը, այլ ոչ թե ժամանակի ընթացքում ինչ-որ մի տեղից ծագելը:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Առաքելական Եկեղեցին, Քրիստոսի սուրբ Առաքյալներից ժառանգած լինելով սարկավագական, քահանայական ու եպիսկոպոսական ձեռնադրության իրավունքն ու իշխանությունը, ունի յոթ Սուրբ Խորհուրդներ, որոնք կատարվում են միայն առաքելական օրենքով ձեռնադրված հոգեւորականի ձեռքով:




Լրահոս