ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բակո Սահակյանն ավարտական վկայականներ է հանձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ավարտական վկայականներ է հանձնել համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին եւ հանդես եկել այնտեղ ելույթով:

«Դուք ստանձնում եք կարեւոր առաքելություն՝ կրթել ու դաստիարակել սերունդներ եւ գործուն մասնակցություն ունենալ մեր երկրի, նրա կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ոլորտների զարգացման ու զորացման գործում: Դա մի ճակատ է, որտեղ նույնպես կերտվում ու կոփվում է ազգի ապագան, նրա պաշտպանունակության եւ հարատեւման համակարգը, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը»,- ասաց նա:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս