ՖՈՏՈ. Ովքեր են աշխարհի 10 ամենագեղեցիկ տղամարդիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի հայտնի լրագրողները հրապարակում են աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց ցանկը: Այդ վարկանիշները կազմվում են սուբյեկտիվ գնահատականի կամ ընթերցողների քվեարկության արդյունքներով: Լրագրողների կարծիքները հաճախ չեն համընկնում և հստակ չես կարող որոշել, թե ով է ավելի մոտ ճշմարտության:

Այս հարցում վերջնակետը դրել են լոնդոնյան կենտրոնի գիտնականները: Որպես հիմք փորձագետները վերցրել են ոսկե միջինը, որպեսզի որոշեն, թե հոլիվուդյան աստղերից ովքեր են ավելի մոտ իդեալին: Ցուցակը գլխավորել է 56-ամյա Ջորջ Քլունին, ով երկու անգամ գլխավորել է աշխարհի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշը: Նա 91,86 տոկոսով համապատասխանում է էտալոնին:

Ջորջ Քլունի

56-ամյա Քլունին ոչ մեկ անգամ է «Օսկար» և «Ոսկե գլոբուս ստացել»: Վերջին ժամանակներս նա սիրում է զբաղվել բարեգործությամբ:

Բրեդլի Կուպեր

Կուպերը գեղեցիկ տղամարդ է, կանանց սիրելին և հոլիվուդյան աստղ: Բրիտանացի գիտնականների կարծիքով, նրա դիմագծերը ևս մոտ են իդեալականին: Դերասանը չորս անգամ նոմինացվել է «Օսկար»-ի:  Մինչ Իրինա Շեյքին հանդիպելը, նա ապրում էր ազատ կյանքով, իսկ այժմ երջանիկ ամուսին է:

Բրեդ Փիթ

Փիթը, չնայած իր տարիքին, մինչ այժմ մնում է մոլորակի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը: Մի քանի անգամ նա հաղթել է անվանակարգերում, ամսագրերի վարկանիշում համարվում է տարվա սեքս-սիմվոլ:

Դեվիդ Բեքհեմ

Բեքհեմը հայտնի անգլիացի ֆուտբոլիստ է, ով այժմ զբաղվում է հագուստի և օծանելիքի արտադրությամբ: Բացի ֆուտբոլ խաղալուց, հաճախ նկարահանվել է գովազդներում: Ամուսնացած է Վիկտորյա Բեքհեմի հետ և ունի չորս երեխա:

Գարի Ստայլզ

Նա բրիտանացի երիտասարդ երաժիշտ է, ով հայտնի է դարձել One Direction խմբում ելույթների շնորհիվ:

Զեյն Մալիկ

Նա պակիստանցի երաժիշտ է և One Direction խմբի նախկին անդամ, ով 2015 թվականից առանձին գործունեություն է ծավալում:

Ջեյմի Ֆոքս

Նա ամերիկացի դերասան, երգիչ և ստենդափ-կոմիկ է:

Ռայան Գոսլինգ

Ռայանը կանադացի դերասան  և երաժիշտ է, «Օսկար»-ի նոմինանտ:

Ուիլ Սմիթ

Ուիլն ամերիկացի դերասան է: 2008 թվականին ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանը:

Իդրիս Էլբա

Էլբան աֆրկական ծագմամբ բրիտանացի դերասան է:

Բրիտանացի գիտնականների կարծիքով, բավական հավակնոտ վարկանիշ է դարձել: Ընդհանուր առմամբ այն համապատասխանում է մոդայիկ ամսագրերի ընթերցողների ճաշակին:




Լրահոս