Տավուշի մարզում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Opel Corsa-ն. կան զոհեր և վիրավորներ. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. այսօր՝ օգոստոսի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Opel Corsa մակնիշի 34 FR 191 համարանիշի և ГАЗ 32232 մակնիշի 35 54 Լ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանլ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարիով: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները Opel Corsa-ի միջից դուրս են բերել մահացածներին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

Մանրամասները՝  այստեղ




Լրահոս