Արթիկի մանկապարտեզների տնօրենները դեմ են քաղաքապետի որոշումներին. դիմել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթիկ համայնքի մանկապարտեզների տնօրենները դուրս են եկել քաղաքապետի որոշումների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի հուլիսի 27-ին «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմինե Պետոյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի Արթիկ համայնքի ղեկավար Նորիկ Վարագյանի որոշումը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ին համայնքի ղեկավարը վերջինիս ազատել է աշխատանքից, եւ նա դիմելով դատարան՝ պահանջում է քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչել, վերականգնել իր աշխատանքը տնօրենի պաշտոնում, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել:

Նշենք, որ նույն պահանջով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել նաեւ «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մերուժանի Աջամօղլյանը:




Լրահոս