ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վարորդն ու ընտանիքի 4 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, 41-ամյա Գայանե Կարապետյանը Մասիս-Չարբախ ավտոճանապահի 5-րդ կմ հատվածում իր վարած Nissan March մակնիշի 35 MV 092 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երևթեկելի գոտուց և մոտ 40 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Կարապետյանը, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 81-ամյա Պայծառ Հովհաննիսյանը, 10-ամյա Սեդա Հովհաննիսյանը, 9-ամյա Էլեն Հովհաննիսյանը և 4-ամյա Սերգեյ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ այստեղ




Լրահոս