ՖՈՏՈ. 10 աստղեր, ովքեր չեն ամաչում իրենց տարիքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեր շրջապատում կլինեն մարդիկ, ում կենսակերպը չի համապատասխանում իրենց տարիքին: Մեկ նրանք համակարգչային խաղերի մեջ են խորանում, մեկ երիտասարդական հագնվում, կամ էլ ժամանակ անցկացնում իրենցից փոքրերի միջավայրում:

Կան նաև մարդիկ, ովքեր իրենց  երիտասարդ եչն զգում, սակայն ձգտում են այդպիսին երևալ: Ներկայացնում ենք հայտնի աստղերի, ովքեր փորձում են հաղթել տարիքին: Մի խմբի մոտ դա շատ լավ ստացվում է, մյուսների մոտ ոչ այնքան, իսկ երրորդների մոտ առհասարակ ոչինչ չի ստացվում: Թերևս միայն երկրպագուները կարող են օբյեկտիվ պատասխան տալ:

Լարիսա Դոլինա, 62 տարեկան

Երիտասարդ տարիքում Դոլինան խելքահան էր անում երկրպագուներին, որոնց դուր էր գալիս ոչ միայն նրա ձայնը: Ժամանակի ընթացքում նրա կազմվածքը կորցրեց նախկին գեղեցկությունը, սակայն երգչուհին շարունակում է այն ընդգծել:

Լյուբով Ուսպենսկայա, 63 տարեկան

Երգչուհին սիրում է կարճ զգեստներ հագնել և դրանք ցուցադրել տեսախցիկի առջև: Հատկապես նրան դուր է գալիս դեկոլտե ունեցղ զգեստները:

Իրինա Ալեգրովա, 65 տարեկան

Երգչուհին միշտ հայտնի է եղել գեղեցիկ կազմվածքով և շատ երկրպագուներ նրան սիրում էին ոչ միայն ուժեղ ձայնի համար: Եվ չնայած իրինան արդեն 65 տարեկան է, սակայն նա դեռ շարունակում է գեղեցիկ և գրավիչ մնալ:

Ալլա Պուգաչովա, 68 տարեկան

Առանց Պրիմադոննայի այս ցանկը կիսատ կլիներ: Չնայած տարիքին, Ալլան շարունակում է երկրպագուներին ուրախացնել կամ շոկի ենթարկել իր անկեղծ հագուստներով:

Շեր, 71 տարեկան

Ոչ միայն ռուսական էստրադայի աստղերն են ցանկանում երևալ երիտասարդ և գրավիչ: Լեգենդար երգչուհի Շերը շարունակում է հպարտանալ իր գեղեցիկ և սլացիկ մարմնով:

Սյուզան Սարանդոն, 71 տարեկան

Երիտասարդ տարիքում Սյուզանն ուղղակի գեղեցիկ աղջնակ էր, ում մոդելային արտաքինը խելքահան էր անում տղամարդկանց: Հիմա նա ևս դեմ չէ այդպիսին համարվել:

Հելեն Միրեն, 72 տարեկան

Հելենը շատ հավաքված է հագուստի առումով, երբ հարցը վերաբերում է մրցանակաբաշխությունների կամ նկարահանումների մասնակցելուն: Սակայն լողափին Հելենը թքած ունի ներկաների և պապարացիների վրա:

Գոլդի Հոուն, 72 տարեկան

Ամերիկացի դերասանուհին արդեն 72 տարեկան է, սակայն հոգու խորքում նա կրկին նույն երիտասարդն է մնացել: Բաց հագուստների առումով նա կարող է առաջ անցնել նույնիսկ իր դուստրից:

Սվետլանա Սվետլիչնայա, 77 տարեկան

«Ադամանդե ձեռքը» ֆիլմի հայտնի դերասանուհին այսքան տարի անց կրկին լավ տեսք ունի: Այնքան լավ, որ կարող է խելքահան անել տղամարդկանց:

Սոֆի Լորեն, 83 տարեկան

Իտալացի դերասանուհին ու մոդելը նույնիսկ 83 տարեկանում շարունակում է հրաշալի տեսք ունենալ: Երիտասարդ տարիներին նա խելքահան էր անում միլիոնավոր տղամարդկանց և նույնը կարող է անել նույնիսկ հիմա:

 




Լրահոս