Հարց քաղաքացիներից` դեղերի դրոշմավորման համար դրոշմապիտակներ ստանալու համար ո՞ւմ պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` դեղերի դրոշմավորման համար դրոշմապիտակներ ստանալու համար ո՞ւմ պետք է դիմել: Եվ կցանկանայի իմանալ` եթե ընկերությունը զբաղվում է դեղերի արտադրությամբ, որոնց համար սահմանված կարգով ձեռք է բերել դրոշմապիտակներ, ապա հնարավո՞ր է դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարները ետ ստանալ կամ հաշվանցել այլ պարտավորությունների հաշվին:

Լորետա Միքայելյան (39 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի hոդված 9.3-ի 1-ին կետի համաձայն` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից:
Նշենք նաեւ, որ ՀՀ-ին տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներից ներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:
Մաժամանակ հայտնում ենք, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի hոդված 9.6-ի` ՀՀ-ի տարածքում իրացված ապրանքների դրոշմավորման համար օգտագործված դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը (բացառությամբ այն դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարների, որոնք չեն օգտագործվել եւ չեն վերադարձվել) հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող, վերադաս հարկային մարմնի կողմից սահմանված ձեւով դիմումի հիման վրա հաշվանցվում է հարկային պարտավորությունների դիմաց:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով: Ի դեպ, գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման եւ վերադարձման:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս