Հարց քաղաքացիներից` բուհի դիմորդը անվճար և վճարովի քանի՞ մասնագիտություններ կարող է նշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդները ընդունելության դիմում-հայտում անվճար եւ վճարովի քանի՞ մասնագիտություններ կարող են նշել:

Նարինե Հակոբյան (28 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ եւ ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները` ըստ ուսուցման անվճար եւ վճարովի համակարգերի:

Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչեւ երկու անվճար եւ մինչեւ ութ վճարովի մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում` մինչեւ ժամը 18:00-ն: ՀՀ երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսհաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչեւ հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների, նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսհաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիսի 2-ը` մինչեւ ժամը 18:00-ն:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:    




Լրահոս