Բոլորի վնասվածքները բեկորային են, այսօր դուրս գրվողներ չեն լինի․ ԲԿ տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլոր վիրավորների վիճակը գնահատվում է ստաբիլ, լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ժամանած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով մասնագիտությամբ մանկաբույժ է:

«Երեխաների վիճակը միջին ծանրության է, մեկ երեխայի վիճակը բավականին ծանր է: Հիմա ծանր վիրահատությունը կավարտվի, նրան էլ կբերեն պալատ: Այս պահին բոլորի վիճակը ստաբիլ է», – ասաց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հավելելով․ – «Բավականին մեծ վնասվածք էր ազդրի վերին երրորդական հատվածում՝ մկանները վնասվել են, մինչև ոսկոր է հասել վնասվածքը, բայց ոսկորը չի վնասել: Բեկորային վնասվածքներ են բոլորի մոտ»:

«Այսօր դուրս գրվողներ չեն լինի», – հավելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը:

Լուսանկարը՝ Ազատության։




Լրահոս