12 պատգամավոր Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ծառուկյան» խմբակցության մեկ տասնյակ պատգամավորներ, ինչպես նաև «Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը իրենց անձնական երաշխավորություն հիմքով փոփոխելու կամ փոխարինելու մասին:

Հիշեցնենք, որ «Իգլա»-ի գործով Սամվել Բաբայանը  մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով ու 190-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 6 տարի ազատազրկման,  Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարվա ազատազրկման:

Միջնորդությունը Վճռաբեկ դատարանում կքննարկվի հունիսի 15-ին, ժամը 11:00-ին:




Լրահոս