Աստված տա՝ Փաշինյանը լինի լավ բանակցող. ես կլինեմ առաջին հպարտը. Էդուարդ Շարմազանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նիստին քննարկվել են մարտավարական, ռազմավարական մի շարք հարցեր։ ArmLur.am-ի հարցին` արդյոք այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է Արցախի հարցով լավ բանակցող լինել, քանի որ իր որոշ գործընկերներ ժամանակին ասում էին, որ, օրինակ, Կարեն Կարապետյանը չի կարող Արցախի հարցով բանակցել, Շարմազանովը նշեց.

«Ես կարծում եմ՝ մեր որոշ գործընկերների նախկին հայտարարություններն այլեւս արդիական չեն։ Երկրորդը. պարոն Փաշինյանը կլինի լավ բանակցող, թե չի լինի, ժամանայը ցույց կտա։ Աստված տա՝ լինի լավ բանակցող. ես կլինեմ առաջին հպարտը, առաջին երջանիկը, որ իմ երկրի վարչապետն՝ անկախ իր անձից, այնպիսի բանակցություններ իրականացնի, որը կբխի հայ ժողովրդի եւ արցախահայության շահերից»։




Լրահոս