Մարալիկում կամուրջներ են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին է հրավիրվել 1991 թ. ծնված Պողոս Հ.-ն, որը տվել է խոստովանական բացատրություն, որ ապրիլի կեսերից մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում, Ձորակապ գյուղից մինչև Մարալիկ քաղաք ընկած ճանապարհահատվածի տարբեր մասերից, տարբեր օրերի գողացել է կամուրջների և ջրահեռացման համակարգերի կառուցման համար նախատեսված 30 մետաղյա վահան:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն:




Լրահոս