ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը շրջափակել է Մանվել Գրիգորյանին պատկանող ավտոմեքենան. ինչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն զանգահարեցին Էջմիածին քաղաքից՝ ահազանգելով, որ այժմ այնտեղ գտնվող ցուցարարները հայտնաբարել են ավտոմեքենա, որի մեջ, նրանց խոսքով, զենքեր կան:

Մեզ զանգահարած Արման Վարդանյանը հայտնեց, թե այդ ավտոմեքենայի պարունակությունը տեսնելուց հետո զանգահարել են Ոստիկանություն և հայտնել այդ մասին: Նրա խոսքով, ահազանգի հետքերով ոստիկանները եկել են, շրջափակել ավտոմեքենան և այժմ փնտրում են վարորդին:

Հայտնի է, որ 045 պետհամարանիշով ավտոմեքենաները պատկանում են Մանվել Գրիգորյանին և նրա մտերիմներին:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս