ԱԻՆ-ը տեղեկացնում է. կատարվել է 14973 կրակոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

***

Հունիսի 16-ին, ժամը 15:04-ից 16:24-ը ՀՀ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա, Տալվորիկ, Վանանդ, Կողբավան, Արտամետ, Շենիկ, Արգինա, Քարակերտ, Դալարիկ, Լեռնագոգ, Ալաշկերտ, Մրգաշատ, Բամբակաշատ, Արաքս (Արմավիր), Լենուղի, Հացիկ, Լուկաշեն, Նորավան, Մայիսյան, Արևադաշտ, Բագարան, Երվանդաշատ համայնքների տարածքներում տեղակայված թվով 56 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 14973 կրակոց:

***

Հունիսի 16-ին, ժամը 14:57-ից 16:22-ը ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն, Նոր Եդեսիա համայնքների տարածքներում տեղակայված թվով 19 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5257 կրակոց:

***

Հունիսի 16-ին, ժամը 13:41-ից 15:15-ը ՀՀ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր, Արենի, Մոզրով, Ռինդ, Գետափ համայնքների տարածքներում տեղակայված թվով 7 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4400 կրակոց:

***

Հունիսի 16-ին, ժամը 13:32-ից 14:00-ը ՀՀ Լոռու մարզի Միխայելովկա համայնքի տարածքում տեղակայված թվով 2 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:




Լրահոս