Մանվել Գրիգորյանը շինծու մեղադրանք է համարում. Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով այսօր հանդիպել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին, ով  այսօր ԱԱԾ կողմից ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով: Շարմազանովը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե նա չի ընդունում իր մեղադրանքը:

«ՀՀԿ-ն  վերահաստատում է, որ սա անհիմն մեղադրանք է: ԱԺ պատգամավորին իրավունք ունեն ձերբակալեն կամ հանցագործության պահին կամ անմիջապես դրանից հետո», – նշեց նա, հավելելով, որ այն, ինչ կատարվում է, շինծու է ու անթույլատրելի։

Շարմազանովը նշեց, թե Գրիգորյանը դա համարում է շինծու մեղադրանք և ամենևին էլ ընկճված չէ:




Լրահոս