ՖՈՏՈ. Դուխո’վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զինվորին չհասած նամակներից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 2016 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ երեխաների գրած նամակներից մեկն ուղղվախ զինվորներին, որոնք սակայն երեկ հայտնաբերվել են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։

Դուխո’վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով…»:

Հիշեցնենք, որ հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ Գրիգորյանը յուրացրել է զինվորներին ուղարկվելիք ողջ պաշարը:




Լրահոս