«Ներիր մեզ, իմ քաջ զինվոր». Փաշինյանը հրապարակել է 3-րդ դասարանցի աղջնակի նամակը՝ հայ զինվորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է թիվ 164 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի Նատալի Օհանյանի նամակը՝ հայ զինվորին։

Նամակում աշակերտուհին գրում է. «Հայ զինվոր, սրտի թրթիռով քեզ եմ գրում այս նամակը։ Ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Դու քո կյանքի գնով պաշտպանում ես մեր հայրենիքը, մեր արեւը, մեր երկինքը եւ քո տունը։ Եթե ձեռքդ զենք ես վերցրել, ապա քո հայրենիքը պաշտպանելու համար ես վերցրել։ Ես մաղթում եմ քեզ առողջություն, ուժ եւ խիզախություն։ Աստծո ձեռքը միշտ քո գլխին թող լինի»։

Նիկոլ Փաշինյանը գրել է.

«Իմ քաջ զինվոր, ես գիտեմ, որ դու ամենախիզախն ես այս աշխարհում։ Ներիր մեզ, իմ քաջ զինվոր եւ իմացիր՝ քո հայրենիքը սիրում է քեզ, ու կանգնած է քո թիկունքին։ Դու հաղթելու ես։

Դուխո’վ, Նատալիի պաշտպան իմ քաջ զինվոր։ Դուխով»։




Լրահոս