Ինչ են հուշում աստղերը հունիսի 19-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյերին օրը խոստանում է արգելքների հաղթահարում կամ դեպքերի զարգացմանը զուգահեռ դրանց անցավ վերացում: Դրական և փոքր-ինչ ռոմանտիկ օր է: Կարելի է ձեզ ավելի շատ ազատություն թույլ տալ: Իրավիճակը թույլ է տալիս ինչ-որ տեղ հեռանալ սահմանափակող կանոններից կամ սկզբունքորեն դուրս գալ դրանց ազդեցության տակից: Ինքնաբերական պոռթկումը կարող է ավելի հաջող և ներքուստ բավարարող լինել, քան նախապես ծրագրված, սակայն ձանձրալի միջոցառումը:

Ցուլ

Ցուլերի համար օրը չեզոք է: Մոտենում են մի շարք լավ իրադարձություններ, սակայն դրանց անմիջական իրականացմանը դեռևս ինչ-որ բան խանգարում է: Եթե ընկալունակ եք իրադրության փոփոխություններին, եռանդուն և անհամբեր եք, տվյալ հանգամանքը կարող է ձեզ նյարդայնացնել: Հոգեկան ուժերն անիմաստ չվատնելու համար ավելի լավ է վստահել ճակատագրին: Ցանկալի չէ անձնական կյանքի ոլորտում ինչ-որ լուրջ բան նախաձեռնելը:

Երկվորյակ

Երկվորյակներն իրենց ավելի վստահ կզգան, սակայն լիակատար ազատությունը և իրավիճակի ամբողջական թափանցիկությունը դեռևս հեռու են: Ինչպես ձեր, այնպես էլ ուրիշի կողմից հնարավոր է տրամադրությունների անկայունություն, նպատակների երկակիություն: Անըմբռնողության մթնոլորտը կարող է պահպանվել մինչ գիշեր՝ խանգարելով լիարժեք երկխոսության հաստատմանը: Ամուսնության մեջ դրական դեր կկատարի միմյանց ինչ-որ բան սովորեցնելու ցանկությունը:

Խեցգետին

Խեցգետիններին կարևոր է այսօր իրենց անհրաժեշտ, պահանջված զգալ: Կարող է ուժգնանալ խնամքի արժանանալու, ուրիշին հոգ տանելու ցանկությունը: Արժե նաև հատուկ ուշադրություն դարձնել ուսուցողական պահերին, որոնք օգնում են կենսական օգտակար կողմնորոշիչներ հաստատելուն: Եթե երախտագիտություն եք զգում ճակատագրի կամ առանձին մարդկանց նկատմամբ, ովքեր ձեզ ճիշտ վարքագծի անգնահատելի դասեր են տալիս, ուրեմն օրն անիմաստ չի անցնի:

Առյուծ

Առյուծների համար օրը դրական է, հարմար հանգստի և թարմ տպավորություններ ստանալու համար: Շատ վախեր անիմաստ կլինեն կամ չափազանցված: Դրական կանխազգացումներն, ընդհակառակը, ամբողջությամբ կարդարանան: Առօրյա հոգսերի մասին արժե ժամանակավորապես մոռանալ: Հենց որ ազատեք ձեր միտքը և փոխեք իրադրությունը, հոտառությունը կհուշի ձեզ ուշադրության լավագույն ուղղությունը: Չարժե նոր կանոններ հաստատել, փոխել ծրագրերը:

Կույս

Էքստրավերտ Կույսերն այսօր գերհետաքրքրասեր և գերշփվող են: Եթե սիրում եք անդորր և լռություն, ստիպված կլինեք համակերպվել մերձավոր շրջապատի հետաքրքրասիրության և շփվողականության հետ: Ո՛չ ձեզանից, ո՛չ էլ ուրիշներից չարժե կայունություն սպասել: Օրը նպաստում է շարժունությանը, դրդում է տարածության և տեղեկատվության հնարավորինս մեծ պատառ պոկել: Չարժե սևեռվել վերջերս ապրած տհաճ պահերի վրա:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում հետևել նորություններին: Սկզբունքորեն նոր իրադարձություններ չեն կանխատեսվում, սակայն ծանոթ սցենարները կարող են անսպասելի գույներ ստանալ: Կարելի է վստահորեն մի շարք ենթադրություններ անել կոնկրետ մարդկանց վերաբերյալ, ովքեր ազդում են ձեր գործերի, ճաշակների, ծրագրերի վրա: Եթե բախվել եք անախորժ բարդությունների, կհաջողվի դրանք մեղմել, բայց ոչ ամբողջությամբ վերացնել:

Կարիճ

Կարիճներին այսօր դժվար կլինի ազատվել իրերին փիլիսոփայորեն նայելու ցանկությունից: Հնարավոր է իրադարձությունները միստիկայի դիրքերից բացատրելու հակում: Աստղերը շեշտում են, որ նման մոտեցումն այժմ միակողմանի է, և այլընտրանքային բացատրությունները չպետք է ամբողջությամբ փոխարինեն իրավիճակի սթափ, համալիր վերլուծությունը: Եթե ճակատագիրը ձեզ ինչ-որ բան է պարգևել կամ ինչ-որ բանից զրկել է, արժե հասկանալ, թե ինչ նախադրյալներ են եղել իրադարձությունների նման շրջադարձից առաջ:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում օրվա ընթացքում լուրջ փոփոխությունների կամ իրադարձությունների ակտիվ շարունակության սպասել: Հնարավորություն կա շեղվելու վերջին բանավեճերից և այլ էներգատար գործընթացներից: Կարող եք ցավագին ընկալել մրցակցության, գաղափարական կամ այլ դիմակայության պահերը: Արժե խուսափել անձնական խնդիրների վրա կենտրոնացումից, ձեր թերությունների վրա ավելորդ սևեռվածությունից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին կարող է ուժգին հետաքրքրել որոշակի գործընթաց, սցենար կամ կոնկրետ անձնավորություն: Եթե ինքներդ եք ներգրավված բարդ իրադրաձությունների, բնական կլինի հասկանալու ցանկությունը, թե դրանցում ինչ դեր է ձեզ վերապահված: Ամաչկոտ Այծեղջյուրները կարող են անհրաժեշտ միջավայրին հարմարվելու բարդություններ ունենալ, սակայն անհրաժեշտ ջանքերի և ցանկության պարագայում ամեն ինչ ուղղելի է:

Ջրհոս

Ջրհոսների մեծամասնությունն այսօր լավատեսական տրամադրվածություն կունենան: Արտաքին արգելքները և ներքին խոչընդոտներն անհաղթահարելի չեն թվա: Եթե տեղ ունի մրցակցությունը, այն ավելի շուտ ընկերական մրցման բնույթ կկրի, իսկ արդյունքում կնպաստի ձեր և ուրիշի աճին, համատեղ գործի բարգավաճմանը: Ռոմանտիկ հարաբերություններում փոփոխություններին արժե ուշադիր լինել, քանզի գործին կարող են խառնվել նուրբ հարցեր, զգացմունքներ:

Ձկներ

Այսօր Ձկներին դժվար կլինի միանշանակ եզրահանգման գալ: Անվստահությունը կարող է խանգարել իրավիճակի դրական եզրերը նկատելուն, որոնք քիչ չեն: Անցանկալի են ծանրաբեռնվածությունները՝ հատկապես մտավոր և զգացմունքային: Խորհուրդ է տրվում հաստատել ծրագրերը, անել վերջնական և հեռուն գնացող ենթադրություններ: Որոշ էական սխալներ անպայման թույլ կտաք, սակայն խորհուրդ չի տրվում սևեռվել դրանց վրա, քանզի դեռ հնարավորություն կա ամեն ինչ շտկելու:




Լրահոս