Սիրիական հակամարտությանը Անկարայի միջամտությունը սաստկացնում Է քաոսը. Դեմիրթաշ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական հակամարտությանը թուրքական բանակի միջամտությունն ուղղված չԷ այդ երկրում խաղաղության հաստատմանը, այլ միայն սաստկացնում Է քաոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը:

«Սիրիական հակամարտությանը Թուրքիայի անմիջական միջամտությունը կապված չԷ Սիրիայում խաղաղություն հաստատելու մտադրության հետ: Անկարան նախեւառաջ փորձում Է իրենով անել այդ տարածաշրջանում քրդերի նվաճումները, իսկ դա, իր հերթին, Էլ ավելի Է խճողում այնտեղ շարունակվող քաոսը: Կառավարող կուսակցությունը եւ Էրդողանը ռազմական այդ գործողություններով փորձում են ստանալ ազգայնականորեն տրամադրված ընտրողների ձայները: Բոլոր այդ քայլերը չեն ծառայում կայուն խաղաղությանը»,-ասել Է Դեմիրթաշը:

Նա կոչ Է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկխոսություն սկսել սիրիացի քրդերի հետ: «Եթե Ասադը նոր ժողովրդավարական Սիրիա կառուցելու ծրագիր ունի, նա պետք Է բանակցություններ վարի հասարակության բոլոր մասերի ներկայացուցիչների հետ: Հարկավոր Է, որ միջազգային հանրակցությունը աջակցի բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ իրենց խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու Սիրիայի ժողովուրդների ձգտմանը»,-հավելել Է քաղաքական գործիչը:




Լրահոս