Սևանում կինը ոստիկանությանն է հանձնել ավտոտնակից գտնված զենք-զինամթերքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 29-ին, ժամը 11.30-ին, մի քաղաքացուհի ներկայացել է բաժին և հայտնել իր ավտոտնակում զենք-զինամթերք գտնելու մասին:

Քաղաքացին նույն օրն առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում ավտոտնակում մաքրման աշխատանքներ կատարելիս է գտել այդ զենք-զինամթերքը: Կնոջ խոսքով՝ զենքը պատկանել է հանգուցյալ հորը:

Դեպքի վայրի զննությամբ ավտոտնակի նկուղից հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 պահունակ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 40 փամփուշտով, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 750 փամփուշտ, ամբողջությամբ կոռոզիայի ենթարկված ՌԳ-42 տիպի 10 նռնակ՝ պայթուցիչներով, և նռնակի պայթուցիչներ:




Լրահոս