ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանտաժային հայտարարությունները հուզականության շրջանակներում են. ես բունտերից չեմ վախենում. ՊԵԿ նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարկահավաքին հարցնում եք հարկերը լա՞վն են, թե՞ չէ, իհարկե լավն են»,- անդրադառնալով հարկային բեռին` այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք հայտարարել ենք, որ տնտեսությանը միտված հարկային օրենսդրություն չունենք, բայց չեմ կարող գնահատել հարկային բեռը լավն է, թե վատը: Չեմ կարող գնահատական տալ այդ բեռը լավն է, թե վատը, որովհետև եթե ասեմ հարկային բեռը լավն է կամ վատը, նշանակում է ես՝ որպես հարկային վարչարար, իմ ֆունկցիոնալ պարտականությունների առումով անիմաստ հայտարարություններ եմ անում: Հնարավոր է, որ այդ հարկային բեռը իմ՝ տնտեսության վարման տեսանկյունից համար ոչ տանելի լինի: Ինձ համար որպես հարկային վարչարարի՝ տանելի է, որովհետև ես բյուջետային եկամուտներ ապահովելու խնդիր ունեմ», – նշեց նա:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս