Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի ժամ առաջ Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, ավարտվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության քննությունը: Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակՔիչ առաջ դատավորը վերադարձավ և հրապարակեց որոշումը:

ArmLur.am-ի հավաստի աղբյուրները հայտնեցին, որ դատարանը որոշեց երկրորդ նախագահին 2 ամսով կալանավորել:

Հիշեցնենք`Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Երեկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրեն առաջադրվել է շինծու մեղադրանք: «Կարող է ես հայտնվեմ բանտում, կմտածեն` փախնելու եմ, բայց չէ… կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչև վերջ»,- ասել է Քոչարյանը:




Լրահոս