Դոն Պիպոյի համար ստորագրահավաք է սկսվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) համար ստորագրահավաք է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջինիս մտերիմներն այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են տանում:

Եւ նրանց հաջողվել է 40 հազար հոգու ստորագրություն հավաքել, որտեղ մարդիկ խնդրում են քրեական հեղինակության խափանման միջոցը փոխել: Նշենք, որ Արթուր Ասատրյանի կալանքը եւս 2 ամսով երակաձգվել է, նրա պաշտպանները խափանման միջոցը փոխելու հետ կապված բողոք են ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան:




Լրահոս