ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ժամեր անց Կրեմլում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

/// Премьер-министр Армении ?? Никол Пашинян прибыл в Москву.

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Samstag, 8. September 2018




Լրահոս